«Այբ» միջին դպրոցի 5-ից 9-րդ դասարաններում հիմնական ընդունելություն չի կատարվում։
5-9-րդ դասարաններում հնարավոր թափուր տեղերի առաջացման դեպքում, տնօրենության որոշմամբ, կարող է կազմակերպվել մրցութային ընդունելություն։ Այն սովորաբար անցկացվում է ուսումնական տարվա յուրաքանչյուր քառորդի վերջում։
Ընդունելության համար նախնական գրանցում
Եթե հետաքրքրված եք ընդունելության այս տարբերակով, խնդրում ենք անցնել հղումով և լրացնել անհրաժեշտ տեղեկությունները: Թափուր տեղերի համալրման նպատակով իրականացվող մոտակա ընդունելության մասին դպրոցը կտեղեկացնի Ձեզ էլփոստի միջոցով՝ միաժամանակ ներկայացնելով նաև ընդունելության մանրամասները:
Ժամանակացույց
«Այբ» միջին դպրոցի 5-ից 9-րդ դասարաններում առկա թափուր տեղերի համալրման ընդունելությունն անցկացվել է հուլիս-օգոստոս ամիսներին։
Բաց դռների օր | Հուլիս – Օգոստոս |
Դիմումների ընդունում | Հուլիս – Օգոստոս |
Հայոց լեզվի քննություն | Օգոստոս |
Անգլերենի քննություն | Օգոստոս |
Մաթեմատիկա / Հանրահաշվի և երկրաչափության քննություն | Օգոստոս |
Բնագիտական առարկաների քննություն | Օգոստոս |
Հայոց պատմության քննություն | Օգոստոս |
Քննական արդյունքների ամփոփում | Օգոստոս |
Հարցազրույցների խմբային փուլ | Օգոստոս |
Հարցազրույցների անհատական փուլ | Օգոստոս |
Վերջնական արդյունքների ամփոփում | Օգոստոս |
Բաց դռների օրեր
Ծնողների և դիմորդների համար դպրոցում կազմակերպվում է բաց դռների օր, որի ընթացքում դպրոցի թիմը ներկայացնում է դպրոցը և պատասխանում բոլոր հարցերին: Նույն օրը բոլոր հյուրերի համար կազմակերպվում է ծանոթական շրջայց դպրոցում: Բաց դռներին մասնակցությունը բոլոր դիմորդների ծնողների համար պարտադիր է։ Եթե դիմումը ներկայացնելիս պարզվում է, որ ծնողները ներկա չեն եղել բաց դռների միջոցառման, ապա մինչև ընդունելության քննությունները կազմակերպվում է լրացուցիչ բաց դռների օր։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած ծնողների երեխաները ընդունելությանը մասնակցելու հնարավորությունից զրկվում են։
Քննություններ
5-9-րդ դասարանների թափուր տեղերի համալրման համար նախատեսված են հետևյալ քննությունները, որոնք կատարվում են դպրոցի միևնույն դասարանների կիսամյակային կամ տարեկան ստուգումներին համապատասխան
5-ից 7-րդ դասարան | 8-րդ դասարան | 9-րդ դասարան * |
Մայրենի | Հայոց լեզու | Հայոց լեզու |
Մաթեմատիկա | Հանրահաշիվ և երկրաչափություն | Հանրահաշիվ և երկրաչափություն |
Անգլերեն | Անգլերեն | Անգլերեն |
| Բնագիտական 2 առարկա՝ դիմորդի ընտրությամբ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) | Բնագիտական 2 առարկա՝ դիմորդի ընտրությամբ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն) |
|
| Հայոց պատմություն |
* դիմորդը հանձնում է այն դասարանի քննությունները, որը դիմում է։
Ընդունելության քննություներից բացի` բոլոր դիմորդները և ծնողներն անցնում են հարցազրույցի փուլով:
Դպրոց ընդունված երեխաների ցանկը հաստատվում է ԸՀ-ի որոշմամբ` ընդունելության քննությունների և դիմորդների ու ծնողների հետ զրույցի արդյունքների հիման վրա: Ընդունող հանձնաժողովի որոշումը վերջնական է, չի մեկնաբանվում և չի բողոքարկվում:
Դիմորդները և ծնողները էլփոստով տեղեկացվում են կոնկրետ ընդունելության ժամանակացույցի մասին, ինչպես նաև ստանում են տեղեկատվություն յուրաքանչյուր առարկայի քննական թեմաների վերաբերյալ։
Դիմումների լրացում և փաստաթղթերի ներկայացում
Դիմորդների ծնողները լրացնում և ուղարկում են տարրական դպրոցի ընդունելության դիմումի ձևը: Էլեկտրոնային դիմումը լրացնելը պարտադիր է ընդունելության գործընթացին մասնակցելու համար։ Տպագիր դիմումը՝ ստորև փաստաթղթերով, անհրաժեշտ կլինի ներկայացնել դպրոցի կողմից սահմանված ժամկետներում:
Հետադարձ կապ
Հասցե։ Թբիլիսյան խճուղի 11/11Էլ.փոստ: [email protected]
Հեռախոս: +374 93 654598
Կայքեր: www.aybschool.am, www.ayb.am, www.foundation.ayb.am
Ընդունող հանձնաժողով
«Այբ» միջին դպրոցի «Այբ» Ընդունող հանձնաժողովը ձևավորվում է Հոգաբարձության խորհրդի որոշման վրա։
ԸՀ-ի անդամները կարող են համընկնել՝ ըստ դպրոցական բաղադրիչների և կարող են լինել ՀԽ-ի, Դպրոցի տնօրենության և Մանկավարժական խորհրդի անդամներ, «Այբ» համայնքի ներկայացուցիչներ։
Հիմնական դպրոցը ընդունելության հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094 546498 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։