Ընդունելություն ավագ դպրոց

«Այբ» ավագ դպրոց կարող են դիմել միայն ընթացիկ ուսումնական տարվա 9-րդ դասարանցիները (որոնք ավարտում են հիմնական դպրոցը), ինչպես նաև արտերկրից ժամանած դիմորդները

` Տես արտերկրից դիմորդների ընդունելության կարգը

2022-2023 ուստարվա համար ընդունելությունը կկայանա 2022 թ․ հունվար-մայիս ամիսներին։

2021-2022 ուստարվա
ընդունելությունը կայացել է
2021 թ․հունվար - մայիս ամիսներին։

Ավագ դպրոցում դիմում-հայտերի ընդունման և ընդունելության գործընթացին մասնակցելու համար սահմանված է վճար՝ 12․000 ՀՀ դրամ, որը վերադարձման ենթակա չէ։ Նշենք, որ ելնելով դիմորդի սոցիալական կարգավիճակից` ծնողի դիմումի հիման վրա, ընդունելության վճար կարող է չկիրառվել։

Ինչու ընդունվել «Այբ» ավագ դպրոց [Թռուցիկ / Flyer]

«Այբ» ավագ դպրոց ընդունվելու համար հետևի՛ր հետևյալ քայլաշարին․

Քայլ 1

Գրանցվի՛ր և մասնակցի՛ր բաց դռների օրերին՝ ծնողներիդ հետ միասին: Ծանոթացի՛ր դպրոցին և ուղղի՛ր քեզ հետաքրքրող հարցերը: Գրանցումը՝ ՄԻԱՅՆ մեր կայքի միջոցով: Բաց դռներին մասնակցությունը պարտադիր է:

Ընտրիր բաց դռների քեզ հարմար օրն ու գրանցվիր այստեղ

Քայլ 2

Մասնակցի՛ր անվճար խորհրդատվական հանդիպում-դասերի, որոնք կուղղորդեն քեզ պատրաստվելու ընդունելության քննություններին: Գրանցումը՝ ՄԻԱՅՆ մեր կայքի միջոցով:

Գրանցման հղումը հասանելի կլինի 2022 թվականի փետրվարին։

Քայլ 3

Մասնակցիր անգլերենի ստուգաթեստին՝ ապահովելով անհրաժեշտ շեմը։ Անգլերենի իմացությունը նախապայման է։ Կարևոր է, որ դպրոց ընդունված բոլոր աշակերտներն ունենան անգլերենի իմացության նվազագույնը A2 մակարդակը։

Անգլերենի ստուգաթեստի մասին ավելին իմացիր այստեղ


Քայլ 4

Լրացրո՛ւ ընդունելության դիմումը, ապա տպված և ստորագրված, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացրո՛ւ «Այբ» դպրոց:

Քայլ 5

Հաղթահարի՛ր ընդունելության ամենակարևոր փուլը՝ ընդունելության 3 քննությունները:

Տե՛ս մանրամասները և քննական հարցերի նմուշները

Քայլ 6

Քննությունները հաջող հանձնելու դեպքում դու կանցնես ընդունելության հաջորդ կարևոր՝ հարցազրույցի փուլ: Քեզ սպասվում է հետաքրքիր զրույց ընդունող հանձնաժողովի անդամների հետ:

Իմացի՛ր ավելին

Դպրոց ընդունվում են քննությունների և հարցազրույցի փուլերի գումարային միավորի հիման վրա: Քննություններից յուրաքանչյուրը և հարցազրույցը գնահատվում են 64-ական միավորով:


Կրթաթոշակային համակարգ

Ընդունելության ողջ գործընթացում՝ ներառյալ խորհրդատվական հանդիպումները, որևէ տեղեկություն դիմորդի ֆինանսական վիճակի մասին դպրոցը չի վերցնում: Նման տեղեկություններն անհրաժեշտ են դպրոց ընդունվելուց հետո միայն` ֆինանսական աջակցության գործընթացի ժամանակ:

Ֆինանսական աջակցության մասին իմացիր ավելին


🕑ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ


2022-2023 ուսումնական տարվա ընդունելության գործընթացն անցկացվելու է ըստ ներքոբերյալ ժամանակացույցի՝

Հետադարձ կապ

Հասցե։ Թբիլիսյան խճուղի 11/11
Երևան 0052, Հայաստան

Էլ.փոստ: [email protected]
Հեռախոս: +374 93 654598
Կայքեր: www.aybschool.am, www.ayb.am, www.foundation.ayb.am



Ընդունող հանձնաժողով

«Այբ» ավագ դպրոցի Ընդունող հանձնաժողովը ձևավորվում է Հոգաբարձության խորհրդի որոշման վրա։

ԸՀ-ի անդամներ կարող են լինել Դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ-ների անդամները, Դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի բարերարների համայնքի ներկայացուցիչները և տնօրենության ներկայացուցիչները, «Այբ» դպրոցի ուսուցչական և մենթոր-շրջանավարտների համայնքների անդամները:

Վազգեն Յակուբյան
«Այբ» դպրոցի ՀԽ անդամ

Սարգիս Բադալյան
«Այբ» դպրոցի ՀԽ անդամ, բարերար

Անահիտ Հովհաննիսյան
«Այբ» դպրոցի ՀԽ անդամ,
ուսուցիչների զարգացման բաժնի
և մայրենիի խմբի ղեկավար

Մարտիրոս Մինասյան
«Այբ» դպրոցի բարերար

Դավիթ Փախչանյան
«Այբ» դպրոցի բարերար

Աշոտ Մկրտչյան
«Այբ» դպրոցի բարերար

Արամ Փախչանյան
«Այբ» հիմնադրամի ՀԽ նախագահ,
բարերար, ֆիզիկայի ուսուցիչ

Սոնա Կոշեցյան
«Այբ» հիմնադրամի տնօրեն

Դավիթ Սահակյան
«Այբ» դպրոցի գործադիր տնօրեն

Մերի Հովսեփյան
«Այբ» դպրոցի ակադեմիական գծով տնօրեն,
կենսաբանության ուսուցիչ

Աննա Ակոպյան
«Այբ» դպրոցի համայնքի գծով տնօրեն,
անգլերենի ուսուցիչ

Ալեքսան Մխիթարյան
«Այբ» դպրոցի մաթեմատիկայի խմբի ղեկավար,
ուսուցիչ

Սիրարփի Ղասաբյան
«Այբ» դպրոցի մենտոր-շրջանավարտ







Ռիմմա Անանյան
«Այբ» դպրոցի մենտոր-շրջանավարտ

Tweets by AybSchool
>