Ընդունելություն տարրական դպրոց

«Այբ» տարրական դպրոցի 2022-2023 ուսումնական տարվա 1-ին դասարանի ընդունելությունը կայացել է 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին ըստ ներքոբերյալ ժամանակացույցի։

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ


«Այբ» տարրրական դպրոց կարող են դիմել միայն մինչև 2022 թ. դեկտեմբերի 31–ը 6 տարեկանը լրացած բոլոր երեխաները, ովքեր մինչ այդ չեն հաճախել որևէ հանրակրթական դպրոց (անկախ սեփականության ձևից):

Տարրական դպրոցում դիմում-հայտերի ընդունման և ընդունելության գործընթացին մասնակցելու համար սահմանված է վճար՝ 12․000 ՀՀ դրամ, որը վերադարձման ենթակա չէ։ Այն դիմորդների համար, ովքեր ընդունելության պահին ունեն «Այբ»դպրոցում սովորող քույր-եղբայր, սահմանված է 6․000 ՀՀ դրամ վճար։

Աշակերտներն ընդունվում են դպրոց դիմորդների հետ հանդիպում-դասերի և ծնողների հետ զրույցների արդյունքների հիման վրա՝ տվյալ ուսումնական տարվա ընդունող հանձնաժողովի կայացրած որոշմամբ:

Ընդունող հանձնաժողովի որոշումը վերջնական է, չի մեկնաբանվում և չի բողոքարկվում:
2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններում իրականացվում է ոչ թե հիմնական, այլ՝ լրացուցիչ ընդունելություն։

Քայլեր

«Այբ» դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ քայլի։




Գրանցվել և մասնակցել բաց դռների օրերի միջոցառումներին: Բաց դռների միջոցառումն իրականացվելու է առկա կամ առցանց՝ ZOOM հարթակի միջոցով։ Հանդիպմանն անհրաժեշտ է գրանցվել կայքում, որից հետո դիմորդների հետ կապ կհաստատվի մանրամասները ներկայացնելու համար։

Բաց դռներին մասնակցությունը բոլոր դիմորդների ծնողների համար պարտադիր է։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած ծնողների երեխաները չեն կարող մասնակցել ընդունելությանը:

Բաց դռների միջոցառումները միջինում տևում են 2 ժամ։

Ներկայացնել ընդունելության հայտը: Դիմումների ընդունումը բաց է փետրվարի 25-ից մինչեւ մարտի 15-ը։
Դիմորդների ծնողները դպրոցի կայքից լրացնում և ուղարկում են տարրական դպրոցի ընդունելության դիմումի ձևը: Էլեկտրոնային դիմումը լրացնելը պարտադիր է ընդունելության գործընթացին մասնակցելու համար։ Տպագիր դիմումը՝ ներքոնշյալ փաստաթղթերով, անհրաժեշտ կլինի ներկայացնել դպրոցի կողմից սահմանված ժամկետներում`

  • Դիմորդի 3x4 չափսի մեկ լուսանկարը
  • Դիմորդի ծննդյան վկայականի պատճենը
  • Դիմորդի և ծնողների ՀԾՀ համարները
  • Դիմոդրի բժշկական քարտը՝ նախկին 26 ձևը
  • Դիմորդի բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանքը
  • Երկու ծնողների անձնագրերի պատճենները․ ներկայացվում են կամ նույնականացման քարտ և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք, կամ՝ անձնագրի/ոչ բիոմետրիկ/ առաջին և երկրորդ էջերի պատճենները,

պետք է ներկայացնել «Այբ» դպրոց՝ Թբիլիսյան խճ․ 11/11 հասցեով:

Առանց էլեկտրոնային դիմումի տպագիր դիմումը չի ընդունվում. առանց տպագիր դիմումի և կից փաստաթղթերի էլեկտրոնային դիմումն անվավեր է: Էլեկտրոնային դիմումները լրացվում և ուղարկվում են առցանց:

Դիմումների մեջ առկա է համապատասխան ուսումնական տարվա ուսման արժեքի, պայմանագրերի կնքման և վճարումների կատարման վերջնաժամկետների վերաբերյալ տեղեկատվություն: Դիմումը ստորագրելով՝ դիմորդի օրինական ներկայացուցիչը հավաստում է, որ տեղյակ է այդ պայմաններին և համաձայն դրանց հետ:

Դիմորդի ծնողը/օրինական ներկայացուցիչը պատասխանատվություն է կրում դիմումի ձևում ներկայացված ցանկացած տեղեկության ճշմարտացիության ու ճշգրտության համար: Դպրոցում ուսումնառության ժամանակ ցանկացած պահի, եթե պարզվի, որ դիմումի ձևում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը, դպրոցը կարող է միակողմանի լուծել «Ուսումնառության մասին» պայմանագիրը և դադարեցնել աշակերտի ուսումը դպրոցում՝ դրա մասին գրավոր տեղեկացնելով մյուս կողմին:

Մասնակցել ընդունելության 1-ին փուլին` դիմորդի հետ հանդիպում-դասերին: Հանդիպումներն իրականացվելու են առկա ձևաչափով՝ «Այբ» դպրոցում։ Մասնակցության մանրամասները ներկայացվում են դիմորդներին մինչ հանդիպում-դասերը։

Հանդիպումներին մասնակցում են բոլոր դիմորդները: Հանդիպումները չեն համարվում երեխայի գիտելիքների ստուգում և չեն կարող դիտարկվել որպես այդպիսին:

Հանդիպումների տևողությունը 3 օր է: Յուրաքանչյուր օրվա հանդիպման տևողությունը առավելագույնը 2 ժամ է: Դիմորդների հետ անցկացվում են հարցազրույցներ, տրվում են տրամաբանական թեստային հանձնարարություններ և խաղային առաջադրանքներ, որոնք բացահայտում են երեխայի ընդհանուր գիտելիքները, նրա տրամաբանելու կարողությունը և օգնում են պարզել, թե երեխան ինչ փոխհարաբերություններ կարող է ունենալ իր հասակակիցների հետ: Հանդիպումները վարում են դասվարները, տարրական դպրոցի մանկավարժները և հոգեբանները: Հանդիպումների արդյունքում նրանք ներկայացնում են յուրաքանչյուր դիմորդի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն՝ ըստ երեք օրերի: Ներկայացված արդյունքների հիման վրա ԸՀ-ն կողմնորոշվում է` արդյոք երեխան պատրաստ է հաճախել «Այբ» տարրական դպրոց, թե ոչ:

«Այբ» տարրական դպրոցի դիմորդների հետ հանդիպում-դասերի փուլին զուգահեռ դպրոցի տնօրենության անդամները ոչ ֆորմալ մթնոլորտում ծանոթություն և խմբային քննարկում են ունենում դիմորդների ծնողների հետ։ Այս քննարկումների նպատակն է ծանոթանալ «Այբ» դպրոցի տնօրենության անդամների հետ:

Քննարկումներին խիստ ցանկալի է բոլոր դիմորդների ծնողների ներկայությունը, սակայն պարտադիր պայման դրված չէ: Մասնակցությունը թողնվում է ծնողի հայեցողությանը։

Մասնակցել ընդունելության 2-րդ փուլին` դիմորդի ծնողների հետ զրույցին:

Այս փուլը նախատեսված է բոլոր դիմորդների ծնողների համար։

Մեկ զրույցի տևողությունը մինչև 30 րոպե է: Ծնող(ներ)ը ներկայանում է(են) զրույցի հստակ ժամանակացույցով, որի մասին նախօրոք հաղորդվում է էլ. նամակի միջոցով:

Զրույցին պետք է ներկա լինեն երկու ծնողները (եթե չկան բացակայության խիստ հիմնավոր պատճառներ):

Զրույցն անցկացնում են ընդունող հանձնաժողովի անդամները: Զրույցի ընթացքում նրանք ծանոթանում են ծնողների հետ, փորձում պարզել «Այբ» դպրոցն ընտրելու պատճառը, հասկանալ «Այբ» համայնքին ծնողների միանալու հնարավորությունը, ընդհանուր արժեհամակարգը և այլն: Սա պարզապես հանդիպում-զրույց է անմիջական ու անկաշկանդ միջավայրում:

Հաշվի առնելով ընդունելության երկու փուլերի արդյունքները՝ ընդունող հանձնաժողովը վերջնական որոշում է կայացնում երեխայի՝ դպրոցում սովորելու վերաբերյալ:

2022-23 ընդունելության համար ծնողների հետ զրույցները կարող են անցկացվել և՛ առկա, և՛ առցանց ձևաչափերով։

Լրացուցիչ ընդունելություն

1-4-րդ դասարաններում հնարավոր թափուր տեղերի առաջացման դեպքում, տնօրենության որոշմամբ, կարող է կազմակերպվել մրցութային ընդունելություն։ Այն սովորաբար անցկացվում է ուսումնական տարվա յուրաքանչյուր քառորդի վերջում։

Եթե հետաքրքրված եք ընդունելության այս տարբերակով, խնդրում ենք անցնել հղումով և լրացնել անհրաժեշտ տեղեկությունները: Թափուր տեղերի առկայության դեպքում գրանցված դիմորդների հետ դպրոցը կապ կհաստատի էլ․ փոստի միջոցով՝ միաժամանակ ներկայացնելով նաև ընդունելության մանրամասները:

Ընդունելության համար նախնական գրանցում

Ընդունելությունը կայանում է ըստ նախապես հաստատված ժամանակացույցի և ներառում է հետևյալ բաղադրիչները՝

2-րդ և 3-րդ դասարաններ`

Բաց դռների օրեր

Դիմումների ընդունում

Մայրենիի գիտելիքի ստուգում

Մաթեմատիկայի գիտելիքի ստուգում

Խմբային խաղ-վարժանքի փուլ

Դիմորդների ծնողների հետ հարցազրույցի փուլ

Վերջնական արդյունքների ամփոփում


4-րդ դասարան՝

Բաց դռների օրեր

Դիմումների ընդունում

Մայրենիի քննություն

Անգլերենի քննություն

Մաթեմատիկայի քննություն

Քննական արդյունքների ամփոփում

Խմբային խաղ-վարժանքի փուլ

Դիմորդների ծնողների հետ հարցազրույցի փուլ

Վերջնական արդյունքների ամփոփում

Հետադարձ կապ

Հասցե։ Թբիլիսյան խճուղի 11/11
Երևան 0052, Հայաստան

Էլ.փոստ: [email protected]
Հեռախոս: +374 93 654598
Կայքեր: www.aybschool.am, www.ayb.am, www.foundation.ayb.am

Ընդունող հանձնաժողով

«Այբ» տարրական դպրոցի Ընդունող հանձնաժողովը ձևավորվում է Հոգաբարձության խորհրդի որոշման հիման վրա։

ԸՀ-ի անդամներ կարող են լինել դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ-ների անդամները, Դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի բարերարների համայնքի ներկայացուցիչները և տնօրենության ներկայացուցիչները, «Այբ» դպրոցի ուսուցչական և մենթոր-շրջանավարտների համայնքների անդամները:

Հիմնական դպրոցի ընդունող հանձնաժողովի կազմ

  1. Անահիտ Հովհաննիսյան․ «Այբ» դպրոցի 5րդ գումարման ՀԽ անդամ, ուսուցիչների զարգացման բաժնի և հայոց լեզվի և գրականության խմբի ղեկավար
  2. Աննա Ակոպյան․ «Այբ» դպրոցի համայնքի գծով տնօրեն, անգլերենի ուսուցիչ
  3. Աշոտ Մկրտչյան․ «Այբ» դպրոցի ՀԽ անդամ
  4. Արամ Փախչանյան․ «Այբ» հիմնադրամի ՀԽ նախագահ
  5. Դավիթ Սահակյան․ «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն
  6. Դիանա Ղաբուզյան․ «Այբ» դպրոցի մենտոր-շրջանավարտ
  7. Իրինա Գեյկո․ «Այբ» դպրոցի ՀԽ անդամ
  8. Լիլիթ Մինասյան․ «Այբ» դպրոցի ՀԽ անդամ, Հասարակական առարկաների խմբի ղեկավար, Համաշխարհային պատմության ուսուցիչ
  9. Կարմեն Ղազարյան․ Անգլերենի ուսուցիչ
  10. Մեսրոպ քահանա Արամյան․ «Այբ» դպրոցի ՀԽ-ի հիմնադիր նախագահ
  11. Մերի Հովսեփյան․ «Այբ» դպրոցի ակադեմիական գծով տնօրեն, կենսաբանության ուսուցիչ
  12. Սարգիս Բադալյան․ «Այբ» դպրոցի ՀԽ անդամ
  13. Սիլվիա Նաջարյան․ «Այբ» հիմնական դպրոցի տնօրեն, անգլերենի ուսուցիչ
  14. Սոնա Կոշեցյան․ «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն
  15. Տիգրան Հարությունյան․ «Այբ» դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ անդամ

Տարրական դպրոց

Կիսվել

[[tags:1:1]]

Tweets by AybSchool
>