«Արվեստանոց» ակումբ

Ղեկավար՝ Մարի Ադամյան

Նախագծի անվանում՝ «Արտադաս»

Նախագծի նկարագրություն։ Նախագծի նպատակն է միջին դպրոցի աշակերտների նկարչական և ստեղծագործական հմտությունների զարգացման ուղիների մշակումը։ Նախագծի իրականացման շրջանակում ակումբը փորձում է լուծել աշակերտների շրջանում տարածված՝ ինքնուրույն ստեղծագործելու և սեփական գաղափարները զարգացնելու կաշկանդվածության խնդիրը։

Նախագծից ակնկալվող արդյունքներ։ Նախագծի ավարտին նախատեսվում է ունենալ արվեստի ուսումնական ծրագիր՝ արվեստի դասերի, տեսանյութերի, խաղերի ձևով, որոնք վերաբերելու են նկարչության տարբեր կողմերին։ Ծրագիրը հանրությանը ներկայացնելու և գործարկելու նպատակով ակումբը պատրաստվում է իրականացնել ուսումնական միջոցառումների շարք Երևանի և ՀՀ մարզերի մշակութային կենտրոններում։

Ղեկավար՝ Մարի Ադամյան

Նախագծի անվանում՝ «Draw the Justice»

Նախագծի նկարագրություն։ Նախագիծը նպատակ ունի ծաղրանկարների և նկարազարդումների միջոցով լուսաբանել մեծ հնչեղություն ու կարևորություն ունեցող թեմաներ։ Արդեն իսկ հաջողված փորձերից է 2020 թ․ հայ–ադրբեջանաթուրքական պատերազմի ընթացքում ստեղծված և հրապարակված ծաղրանկարների և նկարազարդումների շարքը, որն անմիջականորեն կապված էր հայ ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի հետ։ Այս կերպ «Արվեստանոց» ակումբը փորձում է հակադարձել մեդիադաշտում լայնորեն տարածված ապատեղեկատվությանն ու քարոզչությանը։

Նախագծից ակնկալվող արդյունքներ։ Որպես վերջնարդյունք՝ նախատեսվում է ունենալ նկարազարդումների և ծաղրանկաների շարք, որոնք հետագայում կցուցադրվեն ցուցահանդեսի ձևով:

Կիսվել

[[tags:1:1]]

Tweets by AybSchool
>